Վարչապետի որոշումներ

4 Սեպտեմբերի 2019, 1243 - Ա

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանին 2019 թվականի սեպտեմբերի 12-14-ը գործուղել Ուզբեկստան (Կոկանդ)՝ Ժողովրդակիրառական արվեստի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նարինե Խաչատուրյանի Ուզբեկստան (Կոկանդ) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նարինե Խաչատուրյանի՝ Ուզբեկստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: