4 Սեպտեմբերի 2019, 1241 - Ա
ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2019 թվականի սեպտեմբերի 21-24-ը գործուղել Կանադա (Մոնրեալ)` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Ավիացիայի հարցերով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Սիմոնյանի՝ Կանադա (Մոնրեալ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: