Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2019, 1222 - Ա

ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ՆԻԿՈՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի տարածքում կայանալիք քննիչներին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: