Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2019, 1220 - Ա

ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Վրաստան (քաղ. Բաթումի)՝ «Աջակցություն Հայաստանում և Վրաստանում պոչամբարների անվտանգության բարելավմանը» խորագրով ծրագրի ամփոփիչ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Վերմիշյանի՝ Վրաստան (քաղ. Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Վրաստան (քաղ. Բաթումի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: