Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1210 - Ա

ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանին 2019 թվականի սեպտեմբերի 1-4-ը գործուղել Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա) և Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ)՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն Հայաստանի համար. Էլեկտրոնային կառավարման գործողություններ» ծրագրի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության հարթակի ներդրման շրջանակում նախատեսված երկու ուսումնական այցերին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աբրոյանի՝ Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա) և Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Աբրոյանի՝ Սլովենիայի Հանրապետություն և Խորվաթիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: