Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2019, 1201 - Ա

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ)` սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության, սոցիալական աջակցության տրամադրման թափանցիկության ու հասցեականության ապահովմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
2. Զարուհի Բաթոյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2026

2025
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր