26 Օգոստոսի 2019, 1196 - Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի սեպտեմբերի 3-6-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Կրինիցա-Զդրույ)` «Վաղվա Եվրոպան. ի՞նչ է նշանակում «ուժեղ» խորագիրը կրող 29-րդ տնտեսական գիտաժողովին մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Լեհաստանի Հանրապետություն (Կրինիցա-Զդրույ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր