26 Օգոստոսի 2019, 1195 - Ա
ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2019 թվականի սեպտեմբերի 4-7-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Տրիկազե)՝ «Սալենտո» 16-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Տրիկազե) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Խզմալյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Տրիկազե) գործուղման գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվե տվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: