23 Օգոստոսի 2019, 1185 - Ա
ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեստր)՝ Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության Գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սարհատ Պետրոսյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսի-սային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեստր) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավա-րին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապե-տության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: