Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1173 - Ա

ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպական մարզական խարտիայի իրականացման ուսումնասիրման և հնարավոր վերանայման վերաբերյալ սեմինարին, ինչպես նաև ԵՄ-ԵԽ համատեղ ծրագրի «Բոլորը դեպի սպորտում գենդերային հավասարություն» խորագրով փակման միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով:
2. Գևորգ Լոռեցյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գևորգ Լոռեցյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023