Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2019, 1171 - Ա

ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ընդունել ի գիտություն, որ Ժնևում կայանալիք ճանաչողական և գործարար հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ 2019 թվականի օգոստոսի 18-22-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023