Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2019, 1159 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 540 -Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`
1. Հաստատել «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 6-ի «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 540-Ա որոշումը:
Հավելված