Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2019, 1143 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 8-11-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)` ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի Կողմերի բարձրաստիճան հատվածի 14-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի քարտուղարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր