Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2007, 535 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության բնագավառների զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝

Կ. Կարապետյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն

Վ. Խուրշուդյան - «Զանգեզուր-Տրանսշին» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն

Ս. Քալաշյան- Հայաստանի վաստակավոր ճարտարապետ

Ռ. Օհանյան- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ

Յու. Մատինյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ընդհանուր վերահսկողության բաժնի պետ

 

Արխիվ

2024

2023