Վարչապետի որոշումներ

14 Օգոստոսի 2019, 1124 - Ա

ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին 2019 թվականի օգոստոսի 27-30-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա)` ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովում կայանալիք աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Ճաղարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա)` գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: