14 Օգոստոսի 2019, 1118 - Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի օգոստոսի 26-30-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (քաղ. Նիկոսիա)՝ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Կիպրոսի Հանրապետություն (քաղ. Նիկոսիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Սփյուռքի բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: