Վարչապետի որոշումներ

13 Օգոստոսի 2019, 1115 - Ա

ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-4-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Պաշտպանելով սպորտը կոռուպցիայից. սպորտում կոռուպցիայի հարցերի 7/8 բանաձևի իրականացմանն ընդառաջ» խորագրով համաժողովին ներկա գտնվելու նպատակով:
2. Ընդունել ի գիտութուն, որ Գևորգ Լոռեցյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գևորգ Լոռեցյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: