8 Օգոստոսի 2019, 1100 - Ա
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 12-23-ը ներառյալ:
2. Անդրեյ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: