5 Օգոստոսի 2019, 1067 - Ա
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն:
2. Վլադիմիր Կարապետյանի և Վահե Հակոբյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: