Վարչապետի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 1057 - Ա

ՄԱՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 45-րդ հոդվածների 3-րդ մասերով, ինչպես նաև 17-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (04-2.1-12) Մարինա Ծատուրյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետի (06-18-Ղ3-1) պաշտոնում՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 18-ը պաշտոնավարման ժամկետով։