2 Օգոստոսի 2019, 1027 - Ա
ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանին և երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Գասպարյանին՝ 2019 թվականի օգոստոսի 4-ից 7-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ «Պարսից ծոց - Սև ծով միջազգային փոխադրումների և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի փորձագիտական նիստին մասնակցելու համար։
2. Արման Կարապետյանի և Տիգրան Գասպարյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Կարապետյանի և Տիգրան Գասպարյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։