Վարչապետի որոշումներ

31 Հուլիսի 2019, 1020 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին N 756-Ա որոշման N 2 հավելվածի Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետում 2019 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ բառերը փոխարինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից երկու ամիս հետո բառերով.
2) 10-րդ կետում 2019 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ բառերը փոխարինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից երկու ամիս հետո բառերով: