24 Հուլիսի 2019, 991 - Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑ ՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`
1. Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը: