Վարչապետի որոշումներ

24 Հուլիսի 2019, 990 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 982-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի «Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները» սյունակում «2018 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով: