19 Հուլիսի 2019, 988 - Ա
ԷԴԳԱՐ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը ՝ 2019 թվականի հուլիսի 22-31-ը ներառյալ:
2. Էդգար Խուրշուդյանի արձակուրդում գտնվելու ընթացքում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանը: