Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2019, 984 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի «Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 767-Ա որոշման՝
1) վերնագիրը և 1-ին կետը «կազմը» բառից առաջ լրացնել «անհատական» բառով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել» բառերը.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին».
4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հավելված