Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2019, 981 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետը և պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետարանների գլխավոր քարտուղարների 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունների գնահատման դրական արդյունքները`
Պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետարանների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված՝ համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:
Հավելված