Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2019, 973 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից ելնելով և Բելառուսի Հանրապետության տարածքում մի շարք քննչական գործողություններ կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Համբարյանի՝ 2019 թվականի հուլիսի 22-ից 26-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: