17 Հուլիսի 2019, 953 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հայեցակարգային ուղղությունները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019 թվականի հուլիսի 3-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի մասին խորհրդակցության արդյունքները.
1) 1-ամսյա ժամկետում քննարկել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգը.
2) աշխատանքային խմբի քննարկման առարկա դարձնել ԻԿԱՕ-ի կողմից մշակված կարգավորումների առավելագույն կերպով ներդրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում.
3) օդանավակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի դրույթների հնարավոր փոփոխությունների հարցերը.
4) քննարկումների արդյունքներով ներկայացնել համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: