Վարչապետի որոշումներ

17 Հուլիսի 2019, 948 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Քոչարյանին 2019 թվականի հուլիսի 18-21-ը գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)` Անկախ պետությունների համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 29-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Լուսինե Քոչարյանի՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լուսինե Քոչարյանի՝ Թուրքմենստան գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: