Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2019, 937 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. «Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Ս. Մաչյան - «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար - գխավոր քարտուղարի պարտականությունները կատարող» բառերով,
բ. «Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Վ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման վարչության պետ - գլխավոր հաշվապահ» բառերով,
գ. հավելվածից հանել «Ա. Մարտիրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ» բառերը.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ծրագրի ֆիդուցիար հատվածն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության (այսուհետ՝ ԾԻՎ)՝ ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.»,
բ. 7-րդ կետի 8-րդ ենթակետում «ԾԻԳ» բառը փոխարինել «ԾԻՎ» բառով,
գ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը,
դ. 9-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի անդամների կամ ԾԻՎ-ի ղեկավարի» բառերով,
ե. 10-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարի» բառերով,
զ. 11-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «ԾԻՎ-ի ղեկավարի» բառերով,
է. 19-րդ կետում «ԾԻԳ» բառը փոխարինել «ԾԻՎ» բառով,
ը. 15-րդ և 33-րդ կետերում «ԾԻԳ-ի տնօրենը» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարը» բառերով,
թ. 22-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարի» բառերով,
ժ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:»: