Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2019, 935 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի N 802-Լ որոշման հավելվածի 34-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի կազմը` համաձայն N 1 hավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործունեության կարգը` համաձայն N 2 hավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հավանությանը:

 

Հավելված