Վարչապետի որոշումներ

11 Հուլիսի 2019, 921 - Ա

ԱՐԱՅԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանին 2019 թվականի հուլիսի 21-24-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում կազմակերպվող ճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Սահակյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Սահակյանի՝ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: