Վարչապետի որոշումներ

27 Հուլիսի 2007, 498 - Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության նախկին աշխատողների դիմում-բողոքներում բարձրացված հարցերն ուսումնասիրելու և դրանց լուծումն ապահովող առաջարկությունները ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝

Ա. Մովսիսյան- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

 Հ. Մեհրաբյան- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության բաժնի պետի տեղակալ

 Է. Բաբայան- ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ

 Հ. Ղամբարյան- «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործերով կառավարիչ

 Ա. Հայրումյան- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ

2. Հանձնաժողովին` մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած աշխատանքների արդյունքների հիման վրա ներկայացնել ամփոփ զեկուցագիր և համապատասխան առաջարկություններ:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման մարմինների ղեկավարներին` հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն առաջադրված հարցերի ուսումնասիրման և միջոցառումների իրականացման գործում: