Վարչապետի որոշումներ

3 Հուլիսի 2019, 876 - Ա

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի հուլիսի 10-12-ը ներառյալ գործուղել Վրաստան (Բաթումի)՝ Արևելյան գործընկերության 10-րդ տարեդարձին նվիրված՝ Բաթումիի 16-րդ Միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վլադիմիր Կարապետյանի՝ Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բաթումի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: