Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2019, 843 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին և դրան նախորդող աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ուղիղ չվերթով ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Դավիթ Գևորգյանինը և Գրիգոր Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Սյուզաննա Նավասարդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Էրիկ Գրիգորյանինը, Ֆելիքս Ցոլակյանինը, Արթուր Վանեցյանինը, Հակոբ Վարդանյանինը, Ավագ Ավանեսյանինը, Արտյոմ Մխիթարյանինը, Արման Կարապետյանինը և Վահագն Բոյաջյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Սոս Հակոբյանի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Արա Սիմոնյանի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին.
3) պատվիրակության անդամների գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հավելված