27 Հունիսի 2019, 830 - Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի հուլիսի 1-3-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի և ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի հետ դատաիրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (ք. Ստրասբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: