Վարչապետի որոշումներ

26 Հունիսի 2019, 817 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 816-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 21-ի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին» N 816-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին» բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. «Ա. Զեյնալյան» բառերը փոխարինել «Ռ. Բադասյան» բառերով,
բ. «Վ. Հովհաննիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ծ. Սողոմոնյան -ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով: