Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2019, 805 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման հավելվածի 12-րդ և 13-րդ կետերով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հինգերորդ զեկույցը` Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մինչև
2019 թվականի հունիսի 28-ը ապահովել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի Հայաստանի Հանրապետության չորրորդ զեկույցի օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Աղյուսակներ