23 Հուլիսի 2007, 491 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի N 267 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 498-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Խաչիկյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Լ. Գևորգյան- ՀՀ Նախագահի օգնական
Գ. Մալխասյան- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Լ. Յոլյան- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռ. Քոչարյան- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Ա. Ղազարյան- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Բ. Խառատյան- ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: