20 Հունիսի 2019, 802 - Ա
ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանին 2019 թվականի հուլիսի 13-21-ը գործուղել Ճապոնիա (Տոկիո)` Աղետների ռիսկի նվազեցման մարտահրավերները քարտեզագրության համար մեծ տվյալների դարաշրջանում» համաժողովին և Քարտեզագրության միջազգային ասոցիացիայի 29-րդ միջազգային քարտեզագրական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Մելիքյանի՝ Ճապոնիա (Տոկիո) գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Մելիքյանի՝ Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: