Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2019, 786 - Ա

ՍԱՌԱ ԱՆՋԱՐԳՈԼՅԱՆԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Սառա Անջարգոլյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։