Վարչապետի որոշումներ

18 Հունիսի 2019, 778 - Ա

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանին 2019 թվականի հուլիսի 7-12-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Դիեգո)՝ «ԷՍՐԻ» ընկերության (Esri-Environmental Systems Research Institute) օգտատերերի համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սարհատ Պետրոսյանի և Լևոն Մելիքյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Դիեգո) գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: