Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2007, 482 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝

1. «Երևան քաղաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով՝

Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

 Դ. Հարությունյան- ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 Գ. Դանիելյան- ՀՀ արդարադատության նախարար

 Վ. Վարդանյան- ՀՀ քաղաքաշինության նախարար

 Ե. Զախարյան- Երևանի քաղաքապետ

 Մ. Վարդանյան- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 Պ. Սաֆարյան- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 Գ. Մհերյան- ՀՀ Նախագահի օգնական

 Կ. Մարգարյան- ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ մինչև 2007 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Երևան քաղաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի

2006 թվականի ապրիլի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 252-Ա որոշումը: