Վարչապետի որոշումներ

14 Հունիսի 2019, 757 - Ա

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
2. Տիգրան Ավինյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր փաստացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր