13 Հունիսի 2019, 755 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Սինգապուրի համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպվող ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-22-ը Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների գործուղման ճանապարհածախսը և 2 օրվա օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել՝
1) Անահիտ Ավանեսյանինը, Գոհար Մամիկոնյանինը, Սոնա Հովհաննիսյանինը և Գայանե Սերոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արեգ Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Քրիստինե Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների գիշերավարձի և հունիսի 18-21-ը օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: