11 Հունիսի 2019, 736 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 537-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 14-ի «Արման Կարապետյանին և Արթուր Գրիգորյանին Իրաքի Հանրապետություն գործուղելու մասին»
N 537-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանին 2019 թվականի մայիսի 19-21-ը գործուղել Իրաքի Հանրապետություն (Բաղդադ)՝ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տրանսպորտային փոխադրումների բնագավառում կայանալիք նիստին մասնակցելու նպատակով:».
2) որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «և Արթուր Գրիգորյանի» բառերը: