30 Հուլիսի 2007, 525 - Ա
Կ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կոստան Կոստանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Շահինյան - ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Հունանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ն. Կնյազյան - ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Կ. Կոստանյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: