Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2004, 345 - Ա

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Հաստատել 2004 թվականի մայիսի 25-26-ը Երևանում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններին մասնակցող հայկական պատվիրակության հետևյալ կազմը`
       
Վ. Խաչատրյան
-  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար 
    (պատվիրակության ղեկավար-համակարգող)


Վ. Այվազյան
 - ՀՀ բնապահպանության նախարար

 
 Ն. Դավիդյան
- ՀՀ առողջապահության նախարար


Դ. Հարությունյան
- ՀՀ արդարադատության նախարար


 Ա. Մովսիսյան
 - ՀՀ էներգետիկայի նախարար

 
Ա. Վարդանյան
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի 
    նախարար

 
Ռ. Շուգարյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ


Ա. Անդրիասյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային  
    տնտեսության պետական կոմիտեի նախագահ


Տ. Սարգսյան
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 
    (համաձայնությամբ)


Գ. Ոսկանյան
- ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի
   նախագահ (համաձայնությամբ)
        2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`  2004 թվականի մայիսի 25-26-ը Երևանում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների անցկացման և գերմանական պատվիրակության ընդունելության հետ կապված ծախսերը` 1500000 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։