6 Հունիսի 2019, 710 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշմամբ հաստատված նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) դադարեցնել՝
ա. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Հաշվապահական հաշվառման վարչություն» աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը,
բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գործերի կառավարման վարչություն» աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը,
գ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնումների գործընթացի կազմակերպման բաժին» աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը.
2) այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 33-րդ կետի 2-րդ, 4-րդ և 8-րդ ենթակետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։